Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Արցախի լաբորատոր համակարգը արդիականացվում է

ԼՂՀ ԱՆ. Արցախի լաբորատոր համակարգը արդիականացվում է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի ներկայացուցիչներին՝ տնօրենի տեղակալ Կարինե Թեյմուրադյանի գլխավորությամբ:
  

ՀՀ և ԱՀ լաբորատոր մասնագետների համագործակցությամբ իրականացվում է Արցախի լաբորատոր համակարգի և առանձին լաբորատորիաների գնահատում: Համաձայն ժամանակացույցի ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետները ժամանել են Արցախ:
 

Կարինե Թեյմուրադյանը նախարար Աթայանին է ներկայացրել, որ հանրապետության տարածքում գնահատման կենթարկվեն բոլոր լաբորատորիաները:

 

Արդյունքների հիման վրա Արցախի լաբորատոր համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագիր կներդրվի:
  

Նախարար Աթայանը առաջարկել է ավելի խորը ուսումնասիրել լաբորատորիաների գործունեությունը և տալ օբյեկտիվ գնահատական, հետագայում ձեռնարկել գործնական քայլեր: Արցախից կձևավորվի մենեջերական խումբ՝ ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու համար:
  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և աշխատանքներին մաղթել հաջողություններ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ